Ծառայություններ /Ձայնային դիզայն և էֆեկտներ սաունդթրեքերի ստեղծում

Ձայնային դիզայն և էֆեկտներ

 

Ձայնային դիզայն-ը  ձայնային էլեմենտների ստեղծման և կառավարման գործընթաց է: Այն օգտագործվում է հեռուստատեսությունում, ֆիլմերում, մուլտֆիլմերում, թատերական արվեստի և գովազդի ոլորտում: Ձայնային էֆեկտների ուղեկցությունը կարևոր դեր է խաղում հեռուստատեսությունում և կինոյում:

Մեր ստուդիայում աշխատում են տաղանդավոր մասնագետներ, որոնք կարողանում են ճիշտ ըմբռնել բեմի կամ էկրանի  վրա կատարվող գործողության և ձայնային ուղեկցության միջև փոխհարաբերությունը:

Ժամանակակից թվային սարքավորումների և մասնագիտացված ծրագրերի առկայությունը հնարավորություն է տալիս լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները:

 

Սաունդթրեքերի ստեղծում

 

Սաունդթրեքը հանդիսանում է ֆիլմի կամ մուլտֆիլմի անբաժանելի մաս:

Բազմաթիվ ֆիլմեր հայտնի և ճանաչված են դարձել հաջող երաժշտական ուղեկցության շնորհիվ:

Մեր ստուդիայում սաունդթրեքի ստեղծման գործընթացը իրականացվում է տաղանդավոր և փորձառու կոմպոզիտորների կողմից: Նրանք հատուկ մոտեցում են ցուցաբերում ֆիլմերի համար երաժշտական նյութի ստեղծմանը` հաշվի առնելով թեման և ոճական առանձնահատկությունները, ստեղծագործությանը հուզական արտահայտչականություն  հաղորդելու համար: