Ծառայություններ /Միքսինգ և մասթերինգ

Գործիքավորումից հետո միքսինգը երաժշտական ձայնագրության ստեղծման հաջորդ փուլն է :
Միքսինգի շնորհիվ կատարվում է առանձին հնչող գործիքների միաձուլումը մեկ ամբողջական ստեղծագործության մեջ:
Մեր ստուդիան առաջարկում է  երաժշտության,  գովազդային հոլովակների, ֆիլմերի և ցանկացած երաժշտական և ձայնային ստեղծագործությունների միքսինգ:

Միքսինգի  համար մենք օգտագործում ենք հիմնական գործիքները  ` կոմպրեսոր, էքվալայզեր, դիլեյ, րեվերբերատոր: Միքսինգի շնորհիվ մենք ստանում ենք ձայնի լավագույն որակ` հատուկ ուշադրություն դարձնելով ձայնի խտությանը, ձայնային էֆեկտների դասավորվածությանը և ձայնի բարձրության հավասարությանը:

Միքսինգի ավարտից հետո կատարվում է մասթերինգը` միքսված նյութի վերջնական մշակումը հնչեղության որոշակի ստանդարտներին համապատասխանեցնելու համար: