Ձայնային դիզայն և էֆեկտներ
Ձայնային դիզայն-ը ձայնային էլեմենտների ստեղծման և կառավարման գործընթաց է: Այն օգտագործվում է հեռուստատեսությունում, ֆիլմերում, մուլտֆիլմերում, թատերական արվեստի և գովազդի ոլորտում: Ձայնային էֆեկտների ուղեկցությունը կարևոր դեր է խաղում հեռուստատեսությունում և կինոյում:
Մեր ստուդիայում աշխատում են տաղանդավոր մասնագետներ, որոնք կարողանում են ճիշտ ըմբռնել բեմի կամ էկրանի վրա կատարվող գործողության և ձայնային ուղեկցության միջև փոխհարաբերությունը:
Ժամանակակից թվային սարքավորումների և մասնագիտացված ծրագրերի առկայությունը հնարավորություն է տալիս լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները:
Սաունդթրեքերի ստեղծում
Սաունդթրեքը հանդիսանում է ֆիլմի կամ մուլտֆիլմի անբաժանելի մաս:
Բազմաթիվ ֆիլմեր հայտնի և ճանաչված են դարձել հաջող երաժշտական ուղեկցության շնորհիվ:
Մեր ստուդիայում սաունդթրեքի ստեղծման գործընթացը իրականացվում է տաղանդավոր և փորձառու կոմպոզիտորների կողմից: Նրանք հատուկ մոտեցում են ցուցաբերում ֆիլմերի համար երաժշտական նյութի ստեղծմանը` հաշվի առնելով թեման և ոճական առանձնահատկությունները, ստեղծագործությանը հուզական արտահայտչականություն հաղորդելու համար: