Մեր մասին

All Go Rhythm records ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին:
Մենք ունենք փորձառու մասնագետների թիմ` կոմպոզիտորներ, գործիքավորողներ, ձայնային ինժեներներ, երգիչներ, երաժշտական պրոդյուսերներ, որոնք կօգնեն իրականացնել ձեր երաժշտական երազանքները: All Go Rhythm records-ը ձայնագրում է ինչպես անհատ երաժիշտների, այնպես էլ խմբերի` անկախ երաժշտական ժանրերի պատկանելությունից` pop- երաժշտությունից մինչև jazz և rock: Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր արտիստի նկատմամբ: Ներդնելով մեր ամբողջ տաղանդը և ուժը յուրաքանչյուր նախագծում` մենք այն հասցնում ենք կատարելության:
Մեզ համար առաջնային է բարձր մակարդակի վրա ձայնագրման իրականացումը, այդ պաճառով All Go Rhythm records-ի հետ համագործակցությունը բարձր և կայուն որակի երաշխիք է:
Մեր ստուդիայում ձայնագրված երգերը առաջատար դիրքեր են զբաղեցնում ռադիո և հեռուստատեսային հիթ-շքերթներում և դառնում բացարձակ հիթեր:
All Go Rhythm records-ի հաճախորդներն են Հայաստանի վաստակավոր արտիստներ և հայկական երաժշտական ոլորտում լավագույն մրցանակաբաշխությունների հաղթողներ:
All Go Rhythm
 records
 ընկերությունը զբաղվում է նոր անունների բացահայտմամբ և նրանց հետագա առաջխաղացմամբ: Ստուդիան հագեցած է ձայնագրման համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով և երաժշտական գործիքներով: Ստուդիայի դիզայնը կատարված է հաշվի առնելով ձայնային բոլոր արտացոլումները և կլանումները, ինչը հնարավորություն է տալիս ստանալ որակյալ և հագեցած ձայն: All Go Rhythm records-ի թիմը զբաղվում է ոչ միայն գործիքավորմամբ, երգերի, վոկալի ձայնագրությամբ  , այլ նաև  սաունդթրեքերի ստեղծմամբ,  ձայնային դիզայնով և ֆիլմերի ու գովազդների համար երաժշտության ընտրությամբ:

Ստուդիայի ղեկավարությունը նպատակաուղղված է որակյալ արդյունք ստանալու և միշտ պատրաստ է արդյունավետ և փոխշահավետ համագործակցության: Այդ պատճառով ստուդիայում ստեղծված է բարենպաստ մթնոլորտ, որը հնարավորություն է տալիս համագործակցել հաճախորդի համար առավել շահավետ պայմաններով:

All Go Rhythm records-ի թիմը ցանկացած նախագիծ կհասցնի հաջողության գագաթնակետին: 

 

All Go Rhythm records ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին Արթուր Մկրտչյանի կողմից: Իր ստեղծագործական գործունեությունը նա սկսել է` որպես եթերային օպերատոր "Русское радио"-ում (2000թվ.), հետո շարունակել Dynamite Fm-ում (2001թվ.): Ինչից հետո աշխատել է Արմենիա TV-ի նորությունների բաժնում` որպես հեռարձակման հնչյունային ռեժիսոր (2003թվ.), կրկնօրինակման հնչյունային ռեժիսոր (2004 թվ.), տեխնիկական տնօրեն 107 Fm-ում (2007թվ.), հնչյունային ռեժիսոր CS records-ում (2007թվ.), հնչյունային ռեժիսոր «Ասպարեզ» ստուդիայում (2009 թվ.): 
Արթուր Մկրտչյանի աշխատանքները ճանաչվել են.
Տարվա լավագույն ձայնասկավառակ` Հայկո "Մի խոսքով"
Տարվա լավագույն զուգերգ` Քրիստինե Պեպելյան և Մարտին Մկրտչյան "Վերջ"
Տարվա լավագույն ֆիլմի երգ` Հայկո "Մի վախեցիր"
Տարվա հայտնություն` Նարինե Դովլաթյան "Beautiful sunday" և այլն: